Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն, պատվիրակության հետ միասին հունիսի 8-10-ին, Կիևում մասնակցելու է «Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա. Տարածաշրջանային և անվտանգության զարգացմամբ» վերտառությամբ միջխորհրդարանական կոնֆերանսին:
Վրաստանի խորհրդարանի նախագահը ողջույնի խոսքով դիմելու է կոնֆերանսի մասնակիցներին:
Միջոցառման շրջանակներում Իրակլի Կոբախիձեն ուկրաինացի և մոլդովացի գործընկերների հետ ստորագրելու է Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի միջխորհրդարանական վեհաժողովի ստեղծման մասին հայտարարությանը: Ստորագրության արարողությունից հետո Իրակլի Կոբախիձեն իր գործընկերների հետ միասին անելու է համատեղ հայտարարություն: