Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին պաշտոնական այցով մեկնել է Ղրղզստանի Հանրապետություն
Ղրղզստանի խորհրդարանի նախագահի հրավերով Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին պաշտոնական այցով մեկնել է Ղրղզստանի Հանրապետություն։
Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայության հաղորդմամբ, պաշտոնական այցի շրջանակներում Բիշքեկում նախատեսված են բարձր մակարդակի հանդիպումներ Ղրղզստանի Հանրապետության օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչների հետ։
Շալվա Պապուաշվիլիի գլխավորած Վրաստանի խորհրդարանական պատվիրակության կազմում են՝ Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ Իլիա Ինջիան, Վրաստանի խորհրդարանի ընթացակարգային հարցերի հանձնաժողովի նախագահ և Վրաստան-Ղրղզստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Դավիթ Մաթիկաշվիլին, Վրաստանի խորհրդարանի գյուղատնտեսության հանձնաժողովի փոխնախագահ Դավիթ Շերազադիշվիլին, Վրաստանի խորհրդարանի անդամ և Վրաստան-Ղրղզստան խորհրդարանական բարեկամության խմբի անդամ Գիորգի Ճղոնիան։