Ռեջեփ Թայիփ Էրդողան – Թուրքիան հզոր տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքներով ամրապնդում է իր ռազմավարական դիրքը Ասիայի և Եվրոպայի միջև
Թուրքիան հզոր տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքներով ամրապնդում է իր ռազմավարական դիրքը Ասիայի և Եվրոպայի միջև, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հարավային Կորեա կատարած այցի ժամանակ։
Էրդողանի խոսքով՝ ճգնաժամը կրկին ցույց է տվել, թե որքան կարևոր է միջազգային առևտրում հուսալի այլընտրանքային ուղիների մշակումը։
Թուրքիայի նախագահը շեշտել է, որ Թուրքիան ցանկանում է ավելի շատ կորեական ընկերություններ ներգրավել տարածաշրջանային տրանսպորտի և լոգիստիկայի ներդրումների մեջ։
Նա նաև ասել է, որ պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել կորեական ընկերություններին, որոնք ներդրումներ կկատարեն, կարտադրեն և կստեղծեն աշխատատեղեր Թուրքիայում։
«Մենք կարող ենք համատեղ ներդրումներ կատարել, մասնավորապես՝ երկաթուղային ենթակառուցվածքների, լոգիստիկ կենտրոնների և «խելացի» տրանսպորտային համակարգերի ուղղությամբ», – ասել է Թուրքիայի նախագահը։