Դոնալդ Թրամփը խոսել է Ֆրանսիայում և այլ եվրոպական երկրներում տեղի ունեցող բողոքի ցույցերի մասին. «Սա տեղի չի ունենում Միացյալ Նահանգներում, և մենք թույլ չենք տա, որ դա տեղի ունենա»
US President Donald Trump speaks to the press outside the Oval Office at the White House in Washington, DC, on April 13, 2026. Trump refused to apologize Monday for criticizing Pope Leo XIV, after the pontiff called for an end to violence in the Iran war. "There's nothing to apologize for. He's wrong," Trump told reporters, a day after a social media post and comments slamming the US-born pope. (Photo by Brendan SMIALOWSKI / AFP)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսել է Ֆրանսիայում տեղի ունեցող բողոքի ցույցերի մասին։
Ըստ Թրամփի՝ նա վաղուց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ասել է, որ ներգաղթը խնդիրներ կստեղծի Ֆրանսիայի համար։
«Նա լավ մարդ է։ Նա իմ ընկերն է, բայց ես նրան ասել եմ. «Դուք կործանում եք ձեր երկիրը ներգաղթով»։ Նրանք ամբողջ աշխարհից մարդկանց են թողնում երկիր մտնել, ովքեր ատում են այս երկիրը։ Նրանք ատում են հուշարձանները, արվեստը, նկարները և մարդկանց։ Դուք կարող եք տեսնել դա նրանց զայրույթում։ Սա կրթության հարց չէ։ Նախևառաջ, նրանք, ովքեր մասնակցում են բողոքի ցույցերին, ուսանողներ չեն։ «Սա տեղի է ունենում ամբողջ Եվրոպայում», – ասել է Թրամփը։
Լրագրողի հարցին, թե ինչու նման բան տեղի չի ունենում Միացյալ Նահանգներում, Թրամփը պատասխանել է. «Չգիտեմ։ Գուցե դա այն պատճառով է, որ ես նախագահն եմ։ Չգիտեմ, բայց դա տեղի չի ունենում այստեղ, և մենք թույլ չենք տա, որ դա տեղի ունենա»։