Վրաստանի խորհրդարանի մոտ տեղի է ունեցել Բելառուսի ժողովրդին աջակցող ցույց
Վրաստանում բնակվող Բելառուսի քաղաքացիները ցույց են արել խորհրդարանի դիմաց:
Ակցիայի մասնակիցները համերաշխություն են հայտնել Բելառուսի ժողովրդին և պահանջել, որ Վրաստանի կառավարությունը չճանաչի Բելառուսում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքները:
Ցույցին միացել են «Շեցվալե» շարժման անդամները և Վրաստանի քաղաքացիներ: