Վրաստանի խորհրդարանի աշնանային նստաշրջանը կբացվի այսօր

11:09, 01.09.2026

Վրաստանի խորհրդարանը այսօր կբացի իր աշնանային նստաշրջանը։

Խորհրդարանի կանոնակարգի համաձայն՝ աշնանային նստաշրջանը բացվում է սեպտեմբերի առաջին երեքշաբթի օրը և ավարտվում դեկտեմբերի երրորդ ուրբաթ օրը։

Օգոստոսի 31-ին՝ աշնանային նստաշրջանի լիագումար նիստերի մեկնարկից առաջ, տեղի ունեցավ խորհրդարանի բյուրոյի նիստ, որի ընթացքում քննարկվեցին նոր օրենսդրական նախաձեռնություններ և կազմակերպչական հարցեր։

Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին շնորհավորեց բյուրոյի անդամներին աշնանային նստաշրջանի մեկնարկի կապակցությամբ և մաղթեց նրանց հաջող աշխատանք։

Նրա խոսքով՝ աշնանային նստաշրջանի շրջանակներում նախատեսվում է քննարկել մի շարք օրենսդրական նորամուծություններ։

«Ընթացիկ օրենքների նախագծերի հետ մեկտեղ, մշակման փուլում են նաև մի շարք խոշոր բարեփոխումներ։ Մենք հնարավորություն ունենք օգտագործել աշնանային և գարնանային նստաշրջանները՝ նախատեսված օրենսդրական նախաձեռնությունների ընդունման վրա աշխատելու համար։ Նախատեսվում են խորհրդարանական հանձնաժողովների և բարեկամության խմբերի կարևոր այցելություններ։ Համապատասխանաբար, մենք պետք է օգտագործենք աշնանային նստաշրջանի ժամանակահատվածը՝ խորհրդարանական դիվանագիտության տեմպը պահպանելու համար։ Ինչ վերաբերում է հանձնաժողովների գործունեությանը, ողջունելի է, որ հանձնաժողովներն ամառային ժամանակահատվածն օգտագործեցին տարածաշրջաններում հանդիպումների և դաշտային նիստերի համար։ Հանձնաժողովները նաև ունեն խորհրդարանի և խորհրդարանի նախագահի լիակատար աջակցությունը», – ասաց Շալվա Պապուաշվիլին։

Նմանատիպ