Վրաստանի խորհրդարանը նախատեսում է ստեղծել Հանրային իրավունքի իրավաբանական անձ, որոնցից մեկը լինելու է Ազգային գրադարանը
Վրաստանի խորհրդարանը նախատեսում է ստեղծել Հանրային իրավունքի իրավաբանական անձ, որոնցից մեկը լինելու է Ազգային գրադարանը

Վրաստանի խորհրդարանը նախատեսում է ստեղծել Հանրային իրավունքի իրավաբանական անձ (ՀԻԻԲ):

Առաջին ալիքի տեղեկությամբ, կանոնակարգում պատրաստված փոփոխությունների շրջանակներում, ազգային գրադարանը և Հերալդիկի խորհուրդը ձևավորվելու է որպես ՀԻԻԲ: Միևնույն ժամանակ, խորհրդարանի հետազոտական դեպարտամենտը կառանձնանա և կդառնա ՀԻԻԲ:

Կանոնակարգի փոփոխությունների հեղինակներից մեկը, խորհրդարանի առաջին փոխխոսնակ Թամար Չուգոշվիլին Առաջին ալիքի հետ զրույցում նշում է, որ որոշմամբ իրագործվելու է միայն իրավական բնույթի փոփոխություն, որը կապված է հավելյալ ծախսերի հետ:

Պատգամավոր Թամար Չուգոշվիլին մեկնաբանում է խորհրդարանի հետազոտական դեպարտամենտի հետազոտական կենտրոն ձևավորվելու պատճառները և ասում, որ որակը բարելավման անհրաժեշտություն ունի:

«Խորհրդարանի հետազոտական կենտրոնի կողմից ստեղծված վերլուծությունը և  հետազոտությունները կլինեն քաղաքական առումով անաչառ: Հետազոտական կենտրոնի այս կերպ ձևավորումը լավ հնարավորություն է տալիս, որպեսզի կիրառվի ավելի քիչ բյուջետային ռեսուրս և ստանա առավել շատ դրամաշնորհային, դոնորների օգնություն»,- հայտարարել է Չուգիշվիլին:

Խորհրդարանը կանոնակարգը նախատեսում է ընդունել մինչև հոկտեմբերի վերջ, քանի որ նոր նախագահի երդմնակալությունից հետո ուժի մեջ է մտնելու նոր սահմանադրությունը, որի հիման վրա փոփոխություներ կիրականացվեն նաև կանոնակարգում: