Վրաստանի խորհրդրաանը այսօր քննարկելու է կառավարությանը վստահություն հայտնելու հարցը: Արտահերթ նիստը սկսվելու է ժամը 12:00-ին:
Համապատասխան նիստը նշանակելու վերաբերյալ Վրաստանի նախագահի կարգադրությունը, երեկ պատգամավորներին ծանոթացրել է խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն:
Օրակարգի համաձայն, Վրաստանի վարչապետը հանդես է գալու պատգամավորների առջև և զրուցելու է կառավարական ծրագրերի մասին, որից հետո օրենսդիրներին կտրվի նրան հարցեր առաջադրելու հնարավորություն:
Բացի այդ անց են կացվելու կոմիտեների նիստեր, ինչպես նաև ծրագրված է խորհրդարանի անդամների անհատական ելույթները:
Վերջում, վարչապետին կտրվի ավարտական խոսքը ասելու հնարավորություն:
Հիշեցնենք, երեկ ողջ օրվա ընթացքում վարչապետին և կառավարության անդամներին լսել են խորհրդարանական կոմիտեների նիստերին:
Գիորգի Կվիրիկաշվիլին ներկայացրել է կառավարության ծրագիրը, որտեղ հիմնական շեշտը դրված է՝ տնտեսական զարգացման, արտաքին հարաբերությունների և տարածքային ամբողջականության վերականգնման վրա:
Հեղինակ -
Edgar Barsegyan