Վրաստանի խորհրդարանը հավանաբար Քութաիսիից կտեղափովի Թբիլիսի

10:55, 21.09.2018

Վրաստանի խորհրդարանը լիագումար նիստերի ձևաչափում հաջորդ տարվա հունվարից գործունեությունը շարունակելու է հավանաբար, մայրաքաղաքում:

Առաջին ալիքի տեղեկությամբ, կառավարող թիմում արդեն կայացվել է որոշում, որ օրենսդրական մարմինը լիովին վերադառնա Թբիլիսի: Համապատասխանաբար, կանոնակարգում, որի նախագիծը քննարկվում է այժմ, խորհրդարանի վայրը այլև Քութաիսին չի լինելու:

Ինչ վերաբերպւմ է Քութաիսիում գտնվող շենքին, Առաջին ալիքի տեղեկությամբ, շենքը հավանաբար փոխանցվելու է ներքին գործերի նախարարությանը: Նախնական տեղեկությամբ, ՆԳ նախարարությունը նախատեսում է շենքում տեղակայել մի քանի ստորաբաժանում, այդ թվում ոստիկանության ակադեմիա, 112 տեղեկատվական կենտրոն:

 

Նմանատիպ