Վրաստանի խորհրդարանը հաստատել է 2018 թվականի պետական բյուջեի նախագիծը
Վրաստանի խորհրդարանը հաստատել է 2018 թվականի պետական բյուջեի նախագիծը

111 կողմ, ոչ մի դեմ ձայների հարաբերակցությամբ Վրաստանի խորհրդարանը հաստատել է 2018 թվականի պետական բյուջեի նախագիծը: Պատգամավորները գալիք տարվա բյուջեի նախագիծը քննարկում էին ողջ օրվա ընթացքում: Բյուջեի նախագիծը օրենսդիրներին ներկայացրել է ֆինանսների նախարար Մամուկա Բախտաձեն:

Բյուջեի նախագծով հարկային եկամուտների կանխատեսումը կազմում է 10,260 մլրդ. լարի, ինչը 520 միլիոնով ավել է ընթացիկ տարվա նորացված պլանից:

Փաստաթղթի համաձայն ընդհանուր ներքին արտադրանքի նկատմամբ հարկային եկամուտները կազմել են 25,3 տոկոս: Ինչ վերաբերում է բյուջեին ապա այն կազմում է 12,441 մլրդ. լարի: