Վրաստանի խորհրդարանը Գիորգի Գվարակիձեին ընտրել է գլխավոր դատախազ։
Նրա թեկնածությունը քվեարկության է դրվել խորհրդարանի լիագումար նիստում։ Գիորգի Գվարակիձեին աջակցել է 83 պատգամավոր՝ 0-ի դեմ։
Գիորգի Գվարակիձեին այսօր լսել են նաև Իրավական հարցերի կոմիտեի նիստում։ Նա խոսել է իր առաջնահերթությունների, մարտահրավերների և ծրագրերի մասին։
Դատախազական խորհուրդը հունիսի 18-ին ձայների մեծամասնությամբ Գիորգի Գվարակիձեին ընտրել է գլխավոր դատախազի պաշտոնի թեկնածու։