Բուլղարիայում երկու վթարի հետևանքով զոհվել է առնվազն 12 մարդ
Բուլղարիայում տեղի է ունեցել երկու վթար, որի հետևանքով զոհվել է առնվազն 12 մարդ։
Ականատեսների և վթարների մասնակիցների խոսքով՝ միջադեպի հավանական պատճառներն են եղել չափազանց խիտ մառախուղը, սահմանափակ տեսանելիությունը և սառցակալած ճանապարհները։
Բուրգասի շտապ բժշկական օգնության կենտրոնի տվյալներով՝ վիրավորվել է առնվազն 32 մարդ։ Ծանր վիրավորները տեղափոխվել են Յամբոլի, Սլիվենի և Բուրգասի հիվանդանոցներ։
Բուրգասի օդանավակայան է ժամանել «Սպարտան» ռազմական տրանսպորտային ինքնաթիռը, որը կապահովի վթարների հետևանքով ծանր վիրավորվածների տեղափոխումը։ Ինքնաթիռը ուղարկվել է վարչապետ Ռումեն Ռադևի հրամանով։
Բուրգասի շրջանի նահանգապետի հրամանով գործարկվել է նաև «BG Alert» ազգային նախազգուշացման համակարգը։ Վարորդներին կոչ է արվում չերթևեկել Տրակիայի մայրուղով՝ Սոֆիայի ուղղությամբ, քանի որ ճանապարհը փակ է Հաջիդիմիտրովոյի խաչմերուկում։
Վթարներին մասնակցած տրանսպորտային միջոցների ճշգրիտ թիվը ներկայումս անհայտ է։ Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ վթարներին մասնակցել է մոտ 50 տրանսպորտային միջոց։