Վրաստանի խորհրդարանը ընթացիկ նստաշրջանին չի ընդունելու գերագույն դատարանի դատավորների նշանակման որոշումը

18:28, 26.12.2018

Վրաստանի խորհրդարանը ընթացիկ նստաշրջանին չի ընդունելու գերագույն դատարանի դատավորների նշանակման որոշումը, այս հարցին խորհրդարանը անդրադառնալու է գարնանային նստաշրջանին,-այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն:

«Ինչպես գիտեք, արդարադատության գերագույն խորհուրդը խորհրդարանին ընտրության է ներկայացրել գերագույն դատարանի դատավորների թեկնածուներին:

Գերագույն դատարանի դատավորների թեկնածուների ներկայացումը արդարադատության գերագույն խորհրդի կողմից փաստարկված էր դատարանի կազմը համալրելու կարիքով: Ինչպես գիտեք այս պահին գերագույն դատարանում 28 դատավորից ներկայացված է միայն 10-ը, որը խոչընդոտում է գործերի արագ քննարկմանը:

Տարբեր հետաքրքրված անձանց կողմից ցանկություն է հայտնվել, որ թեկնածուների ընտրությունը իրականացվի նախապես գրված գործընթացներով և չափորոշիչներով:

Նշվածը նախատեսելով, Վրաստանի խորհրդարանը ընթացիկ նստաշրջանին չի ընդունելու գերագույն դատարանի դատավորների վերաբախշման որոշումը, այս հարցին խորհրդարանը անդրադառնալու է գարնանային նստաշրջանին»,-հայտարարել է Կոբախիձեն:

Բացի այդ արդարադատության գերագույն խորհուրդը այսօր տարածել է հայտարարություն:

«Արդարադատության գերագույն խորհուրդը մեկ անգամ ևս հաստատում է, որ ընտրվել են արժանի թեկնածուներ, նրանք ընտրվել են պարտաճանաչության և դատական փորձը նախատեսելով: Արդարադատության գերագույն խորհրդի դատավոր անդամները ընդգծում ենք, որ թերի է տեսակետը, որի համաձայն մենք փորձում ենք այս հարցը լուծել արագացված կարգով, մինչև տարևվերջ: Նշված հարցը պետք է քննարկի խորհրդարանը, որից հետո և ընդունվելու է որոշում»,-նշված է հայտարարությունում:

Նմանատիպ