Վրաստանի խորհրդարանը այսօր բացելու է գարնանային նստաշրջանը և գործունեությունը շարունակելու է Թբիլիսիում
Վրաստանի խորհրդարանը այսօր բացելու է գարնանային նստաշրջանը և գործունեությունը շարունակելու է Թբիլիսիում

Վրաստանի 9-րդ կանչի խորհրդարանը այսօր բացելու է գարնանային նստաշրջանը և գործունեությունը շարունակելու է Թբիլիսիում գտնվող խորհրդարանի շենքում: 2012 թվականից հետո սա լինելու է առաջին լիագումար նիստը, որը անց է կացվելու Թբիլիսիում:

Խորհրդարանի նիստը սկսվելու է ժամը 12:00-ին: Գարնանային նստաշրջանը բացվելու է Վրաստանի օրհներգով և տեղի է ունենալու քաղաքական բանավեճ:

Մինչև օրվա ավարտը պատգամավորներին օրենսդրական մարմնի գործունեության մասին առաջին հաշվետվությունը ներկայացնելու է խորհրդարանի նախագահը: Իր ելույթի ժամանակ, Իրակլի Կոբախիձեն ուշադրությունը բևեռելու է 2019 թվականի ռազմավարական ծրագրի վրա:

Գարնանային նստաշրջանի ձևաչափում պատգամավորները սկսում են աշխատել նոր օրակարգով, որի շրջանակներում գործի է դրվելու նախարարի ժամը: օրենսդիրները փետրվարի 7-ին լսելու են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Միխեիլ Բատիաշվիլիին, իսկ փետրվարի 8-ին պատգամավորների առջև ներկայանալու է ենթակառուցվածքների և տարածաշրջանային զարգացման նախարար Մայա Ցքիտիշվիլին:

Նոր օրակարգը նախատեսում է նաև օրենսդրական մարմնում վարչապետի ամենամյա հաշվետվությունը: Պատգամավորները կառավարության ղեկավարին լսելու են մինչև հունիսի վերջը, իսկ մինչ այդ հավանաբար փետրվարին պատգամավորները լսելու են, նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հաշվետվությունը: