Վրաստանի խորհրդարանը արտահերթ նիստեր կանցկացնի
Վրաստանի խորհրդարանը արտահերթ նիստեր կանցկացնի

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին երկրի նախագահին՝ Միխեիլ Կավելաշվիլիին, դիմում է արտահերթ նիստ հրավիրելու խնդրանքով։

Այս մասին Շալվա Պապուաշվիլին հայտարարեց խորհրդարանի գարնանային նստաշրջանի փակման ժամանակ։

Նրա խոսքով՝ արտահերթ նստաշրջան հրավիրելու նպատակը վարչապետի նախաձեռնությունների քննարկումն ու ընդունումն է, որոնք վերաբերում են թմրանյութային հանցագործությունների դեմ պայքարին։

«Գարնանային նստաշրջանը մոտենում է ավարտին, միաժամանակ այս շաբաթ վարչապետի կողմից հնչեցին նախաձեռնություններ՝ կապված թմրանյութային հանցագործությունների դեմ պայքարի հետ։ Խորհրդարանական մեծամասնության ղեկավարը հաստատեց խորհրդարանի պատրաստակամությունը՝ այս նախաձեռնությունները քննարկելու և ընդունելու համար։ Այդ պատճառով պատրաստվում եմ դիմել Վրաստանի նախագահին՝ արտահերթ նստաշրջան հրավիրելու խնդրանքով հաջորդ շաբաթ, հավանաբար՝ հուլիսի 1-2-ին կլինեն նիստեր արտահերթ նստաշրջանի շրջանակում։ Ինչ վերաբերում է այսօրվան, ապա հունիսի վերջին ուրբաթն է, և ավարտվում է գարնանային նստաշրջանը, հետևաբար՝ Վրաստանի Սահմանադրության 44-րդ հոդվածի առաջին կետի հիման վրա խորհրդարանի գարնանային նստաշրջանն ազդարարում եմ փակված», – հայտարարեց Շալվա Պապուաշվիլին։