Իրակլի Կոբախիձե. Ցավակցում եմ Թուրքիայի նախագահին և թուրք ժողովրդին Իզմիրում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, այս դժվարին պահերին մեր մտքերն ուղղված են զոհվածների ընտանիքներին և հարազատներին
Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և թուրք ժողովրդին Իզմիրում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, որը բազմաթիվ կյանքեր խլեց և շատերը վիրավորվեցին,- գրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն սոցիալական ցանցերում։
«Այս դժվարին պահերին մեր մտքերն ուղղված են զոհվածների ընտանիքներին և հարազատներին։ Մաղթում եմ ողբերգության հետևանքով վիրավորվածներին արագ և լիարժեք ապաքինում», – նշել է վարչապետը։
Երեկ պայթյուն է տեղի ունեցել Թուրքիայի Իզմիր քաղաքի մետաղագործական գործարանում։ Պայթյունի հետևանքով զոհվել է 16 մարդ, 13-ը՝ վիրավորվել։