Վրաստանի խորհրդարանը աջակցել է կառավարության կազմին
Վրաստանի խորհրդարանը աջակցել է կառավարության կազմին

Վրաստանի խորհրդարանը աջակցել է կառավարության կազմին:

Լիագումար նիստում 84 պատգամավոր աջակցել է կառավարության կազմին, ոչ ոք դեմ չի եղել։

Վարչապետ Իրակլի Կոբախիձեի ներկայացրած կազմը, որին այսօր խորհրդարանը վստահություն է հայտնել, հետևյալն է.

Վրաստանի արտաքին գործերի նախարար – Մակա Բոճորիշվիլի

Վրաստանի արդարադատության նախարար – Անրի Օխանաշվիլի

Վրաստանի բնապահպանության և գյուղատնտեսության նախարար – Դավիթ Սոնղուլաշվիլի

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար – Լևան Դավիթաշվիլի

Վրաստանի պաշտպանության նախարար – Իրակլի Չիքովանի

Վրաստանի ֆինանսների նախարար – Լաշա Խուցիշվիլի

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար – Իրակլի Քարսելաձե

Վրաստանի ներքին գործերի նախարար – Վախտանգ Գոմելաուրի

Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար – Ալեքսանդրե Ծուլաձե

Վրաստանի օկուպացված տարածքներից տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար Միխեիլ Սարջվելաձե

Հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարար – Թեա Ախվլեդիանի

Վրաստանի մշակույթի և սպորտի նախարար՝ Թինաթին Ռուխաձե: