Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը մասնակցելու է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանին
Վրաստանի խորհրդարանի մշտական պատվիրակությունը, խորհրդարանի փոխնախագահ Կախա Կուճավայի գլխավորությամբ, հունվարի 25-29-ին կմասնակցի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանին: Սա խորհրդարանական պատվիրակության առաջին նիստն է, որն իրականացվելու է տասներրորդ գումարման խորհրդարանի շրջանակներում:
Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայության հաղորդմամբ, նստաշրջանի քննարկման հիմնական թեման կլինի համաշխարհային համավարակն ու «կովիդ 19»-ի դեմ պատվաստումը: Պատվիրակներին դիմելու է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն, Թեդրոս Ադհանո Գեբրեյեսուսը:
Նրանց հաղորդմամբ, նստաշրջանին ու հանձնաժողովի աշխատանքներին զուգահեռ, պատվիրակության անդամները բարձր մակարդակի հանդիպումներ կանցկացնեն:
Այցի շրջանակներում պատվիրակության անդամ, Եվրոպայի խորհրդի խորդարանական վեհաժողովի փոխնախագահ, Իրակլի Կոբախիձեն, պատգամավորների հետ միասին հանդիպելու է՝ վեհաժողովի նախագահ Ռիկ Դաեմսի, գլխավոր քարտուղար Մարիա Պեյչնովիչ Բուրիչի, մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Դունիա Միատովիչի, Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջանի Բուկիկիոյի և հանձնաժողովի քարտուղար Սիմոնա Մենգին-Գրանատայի, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային կառավարությունների Կոնգրեսի գլխավոր քարտուղար, Անդրեաս Կլեփերի հետ:
«2021 թվականին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով, պատվիրակությունն իր առաջին այցը կկատարի ձմեռային նստաշրջանում: Մեզ համար շատ կարևոր է իրականացնել այդ այցը, քանի որ զեկույցում կան շատ արդիական հարցեր, որոնք վերաբերում են Վրաստանին: Մենք պատրաստվում ենք շատ ակտիվ մասնակցել այդ քննարկումներին: Կարևոր փաստաթղթերից մեկը, որը կներկայացվի առաջին օրը, Եվրոպայի խորհրդի դիտորդական առաքելության զեկույցն է ընտրությունների և դրանց արդյունքների վերաբերյալ: Մեզ համար կարևոր են նաև Վրաստանին նկատմամբ դրական գնահատականները», – հայտարարել է Կախա Կուճավան, մինչ Ստրասբուրգ մեկնելը:
Վրաստանի խորհրդարանի մշտական պատվիրակության կազմում են պատգամավորներ ՝ Իրակլի Կոբախիձեն, Մարյամ Քվրիվիշվիլին, Գիվի Միքանաձեն, Իրակլի Չիքովանին, Թամար Թալիաշվիլին և Փրիդոն Ինջիան: