Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Եվրախորհրդարանում և Եվրոպայի խորհրդում
Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Եվրախորհրդարանում և Եվրոպայի խորհրդում

Ստրասբուրգ կատարած այցի շրջանակներում խորհրդարանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի հանձնաժողովի առաջին փոխնախագահ Գիորգի Ճակվետաձեն և եվրոպական ինտեգրման կոմիտեի առաջին փոխնախագահ Վախտանգ Թուրնավան հանդիպումներ են ունեցել Եվրախորհրդարանի անդամների և Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչների հետ։

Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայության հաղորդմամբ, հանդիպումների ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվել Վրաստանի մշտական ​​խորհրդարանական պատվիրակության Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով վերադարձին։ Աշխատանքային հանդիպումների ընթացքում պատվիրակության անդամները Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչներին տեղեկատվություն են տրամադրել Վրաստանի կառավարության կողմից ձեռնարկված քայլերի և ապագա ծրագրերի մասին։

«Եվրոպացի գործընկերների հետ հանդիպումների ընթացքում խորհրդարանական պատվիրակության անդամները քննարկել են ինչպես Վրաստան-ԵՄ հարաբերությունները, այնպես էլ տարածաշրջանային կայունության և անվտանգության առումով առկա մարտահրավերները», – ասվում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Խորհրդարանական պատվիրակության այցը Ստրասբուրգ տեղի է ունեցել մարտի 10-12-ը։ Խորհրդարանական պատվիրակության անդամների հետ միասին հանդիպումներին մասնակցել են Եվրոպայի խորհրդում Վրաստանի մշտական ​​ներկայացուցիչ Խատիա Ծիլոսանին և ԵՄ-ում Վրաստանի մշտական ​​ներկայացուցչի տեղակալ Գիորգի Միքելաձեն։