Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը հանդիպել է Քուինսի ինստիտուտի վերլուծական կենտրոնի տնօրենի հետ
ԱՄՆ կատարած այցի շրջանակներում Վրաստանի խորհրդարանական պատվիրակության անդամները հանդիպել են Քուինսիի ինստիտուտի վերլուծական կենտրոնի տնօրեն Անատոլ Լիվենի և ինստիտուտի հետազոտողների հետ։
Խորհրդարանի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հանդիպման ժամանակ քննարկվել է ԱՄՆ նոր վարչակազմի արտաքին քաղաքականությունը, այդ թվում՝ Հարավային Կովկասի տարածաշրջանի նկատմամբ նրա մոտեցումը։
«Կողմերը քննարկել են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները։
Հանդիպման ընթացքում զրույցը անդրադարձել է Ռուսաստան-Ուկրաինա պատերազմին և դրան ԱՄՆ վարչակազմի մոտեցումներին։
Զրույցի թեման Վրաստանում տեղի ունեցող գործընթացներն էին։ Ուշադրությունը կենտրոնացած էր Վրաստանի անվտանգության մարտահրավերների, այդ թվում՝ արտաքին միջամտության փորձերի և փաստերի վրա։
Կողմերը քննարկել են նաև Միջին միջանցքի զարգացման հեռանկարները և ԱՄՆ նոր վարչակազմի տեսլականը այս առումով», – ասվում է Վրաստանի խորհրդարանի հայտարարության մեջ։
Խորհրդարանական պատվիրակությունը գլխավորում է արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն։
Պատվիրակության կազմում են՝ Կրթության, գիտության և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Մարիամ Լաշխին, Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի անդամ Լիկա Շարտավան և «Ժողովրդական իշխանություն» կուսակցության խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչ Էկա Սեփաշվիլին։