Վրաստանի վիճակագրական ծառայություն. Ապրիլին Վրաստանի տնտեսությունն աճել է 7.5 տոկոսով
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալներով՝ 2025 թվականի ապրիլին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, իրական համախառն ներքին արդյունքի աճը կազմել է 7.5 տոկոս, իսկ 2025 թվականի առաջին չորս ամսվա միջին ցուցանիշը՝ 8.8 տոկոս։
«Սաքստատ»-ի տվյալներով՝ 2025 թվականի ապրիլին, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, աճի ուղղությամբ զգալի ներդրում են ունեցել այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են տեղեկատվությունն ու կապը, ֆինանսական և ապահովագրական գործունեությունը, հանքարդյունաբերությունը, անշարժ գույքի հետ կապված գործունեությունը, տրանսպորտն ու պահեստավորումը։
Վիճակագրության ծառայության տվյալներով՝ անկման միտում է գրանցվել շինարարության և վերամշակող արդյունաբերության ոլորտներում։