Վրաստանի վետերանների ազգային հավաքականը դարձել է «ձմեռային գավաթ» խաղարկության հաղթող
Վրաստանի վետերանների ազգային հավաքականը դարձել է «ձմեռային գավաթ» խաղարկության հաղթող

Թբիլիսիի օլիմպիական պալատում ավարտվել է ֆուտբոլի  «ձմեռային գավաթ» խաղարկությունը , որի հիմնական նպատակն էր Վրաստանի ֆուտբոլի առաջնության հանգստի ժամանակ ֆուտբոլի ժողովրդականացումը:

14 տարեկանների եզրափակիչում «Սաբուրթալոն» դիմակայեց «Դինամոյի» հետ և հաղթեց 4:2  հաշվով: Մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց «Սաբուրթալո» ակումբի անդամ Լուկա Մամուլաշվիլին, ով եզրափակիչ հանդիպմանը երեք անգամ գրավեց մրցակցի դարպասը և յոթ գոլով դարձավ մրցաշարի լավագույն ռմբարկու:

Ազգային լիգայի թիմերի եզրափակիչ հանդիպմանը Թբիլիսիի «Լոկոմոտիվին» 4 անպատասխան գնդակ ուղարկեց «Շևարդենիի դարպասը:

Հատկանշական է, որ «ձմեռային գավաթի» շրջանակներում երկրպագուներին հնարավորություն տրվեց դիտել վրացի և արտասահմանցի վետերան ֆուտբոլիստների խաղերը: «Ձմեռային գավաթի» համար միմյանց հետ մրցեցին վրաստանի, ՈՒկրաինայի, ՈՒԷՖԱ-ի, Իսպանիայի, Թուրքիայի և Իտալիայի վետերաններով կոմպլեքտավորված թիմերը:

Եզրափակիչ հանդիպմանը Վրաստանի հավաքականը 6:3 հաշվով պարտության մատնեց  Իսպանիայի հավաքականին և երկրորդ տարին անընդմեջ նվաճեց գավաթը:

 

Թողնել մեկնաբանություն