Վրաստանի վերջնական նպատակը Եվրամիությանը լիիրավ անդամագրությունն է, սկսում ենք գործել նոր օրակարգով. Գիորգի Կվիրիկաշվիլի
Վրաստանի վերջնական նպատակը Եվրամիությանը լիիրավ անդամագրությունն է, և հենց այդ պատճառով մենք սկսում ենք գործել օրակարգով, որը կոչվում է ճանապարհային քարտեզ դեպի Եվրոպա, որը ավելի լայն է քան ասոցացման մասին համաձայնագիրը,- այս մասին կառավարության այսօրվա նիստին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:
Ինչպես նշել է Կվիրիկաշվիլին, Վրաստանի կառավարության հիմնական առաջնահերթությունը Եվրոպական և Եվրաատլանտյան կառույցներին ինտեգրումն է:
«Բազմաթիվ անգամ հայտարարել ենք, որ մեր թիմի հիմնական առաջնահերթությունը՝ Եվրոպական և Եվրաատլանտյան կառույցներին ինտեգրումն է, այս ճանապարհին մենք պետք է իրականացնենք բարեփոխումներ, և բոլորը լավ տեսնում են, որ այդ բարեփոխումները դրական արձագանք են ստանում ինչպես երկրի ներսում, այնպես էլ երկրից դուրս: 2017 թվականին մեր հիմնական հաջողությունը Եվրոպայի հետ անայցագրային ռեժիմի հաստատումն էր: Իհարկե դա միայն ազատ տեղաշարժ չէր Եվրոպայի հետ, այլ Եվրամիության կողմից հստակ ազդանշան համագործակցությունը շարունակելու համար»,-ասել է Կվիրիկաշվիլին:
Նրա խոսքերով Վրաստանի վերջնական նպատակը Եվրամիությանը անդամագրվելն է:
«Վրաստանի վերջնական նպատակը Եվրամիությանը անդամագրությունն է և հենց այդ պատճառով մենք սկսում ենք գործել օրակարգով, որը կոչվում է ճանապարհային քարտեզ դեպի Եվրոպա, որը ավելի լայն է քան ասոցացման մասին համաձայնագիրը: Համոզված եմ մենք հաջողությամբ կիրականացնենք մեր ծրագիրը: Ինչպես նաև շարունակելու ենք համագործակցությունը ՆԱՏՕ-ի և Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ»,- ասել է Վարչապետը:
Հեղինակ -
Edgar Barsegyan