Գիորգի Գախարիայի հայտարարությամբ, մոտ օրերին կորոնավիրուսով վարակման ցուցանիշը կգերազանցի 1000-ը
Գիորգի Գախարիայի հայտարարությամբ, մոտ օրերին կորոնավիրուսով վարակման ցուցանիշը կգերազանցի 1000-ը

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հայտարարությամբ, առաջիկա օրերին կորոնավիրուսով վարակման ցուցանիշը կգերազանցի 1000-ը:

Այս մասին նա հայտարարել է կառավարության նիստից հետո:

«Այսօր Վրաստանում գրանցվել է ռեկորդային ցուցանիշ՝ 919 դեպք: Սա լուրջ թիվ է և կարծես առաջիկա օրերին մենք հատելու ենք 1000-ի սահմանը: Բոլորս պետք է հասկանանք, որ աշխարհում ոչ մի կերպ հնարավոր չէ արագ դադարեցնել համավարակը, բացի խիստ սահմանափակումների և արգելափակումների»,- ասել է Գախարիան: