Վրաստանի վեց քաղաքացիներ ձերբակալվել են լեհ-բելառուսական սահմանն ապօրինի հատելու գործում օգնելու համար

16:50, 27.11.2021

Լեհաստանի սահմանային ծառայությունում հայտարարում են, որ Վրաստանի վեց և Ռուսաստանի մեկ քաղաքացի է ձերբակալվել՝ լեհ-բելառուսական սահմանի ապօրինի հատմանը աջակցելու համար։

Սահմանային ծառայության տվյալներով՝ նախօրեին լեհ սահմանապահները կանխել են սահմանն ապօրինի հատելու 206 փորձ։ Միաժամանակ, ըստ նրանց, ավելի քան 100 միգրանտներ փորձել են գրոհով հատել լեհ-բելառուսական սահմանը։

Սահմանային ծառայության տվյալներով՝ միգրանտների կողմից իրականացված հարձակման ժամանակ բելառուս սահմանապահները լազերային ճառագայթներով և ստրոբային լույսերով փորձել են սահմանափակել լեհ սահմանապահների տեսողությունը։ Միջադեպի հետևանքով վիրավորվել են երկու լեհ սահմանապահներ։

Նմանատիպ