Մեկնարկում է Դուշեթիի պատմական շրջանների վերանորոգումը:
Դուշեթիի վերանորոգման աշխատանքներն ուսումնասիրել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն և Դուշեթիի բնակչության հետ զրուցել նախատեսված նախագծերի մասին:
Նախագծի շրջանակներում վերանորոգվելու է XIX-XX դարերում կառուցված 40 տուն, որոնցից 24-ին շնորհված է մշակութային ժառանգության կարգավիճակ:
Նախագիծը ֆինանսավորում է Մունիցիպալ զարգացման հիմնադրամը և դրա արժեքը կազմում է 5 միլիոն լարի: Դրա հետ մեկտեղ, վերանորոգվում է Դուշեթիի ջրամատակարարման համակարգը:
Կառավարության ղեկավարի գնահատմամբ, ընթացիկ և նախատեսված նախագծերը Դուշեթին տեղի բնակչության համար կդարձնեն առավել հետաքրքիր և առավել գրավիչ քաղաք և կշնորհեն տուրիստական գործառույթ: