Վրաստանի վարչապետի այցը Բաքու հաստատում է, որ Վրաստան-Ադրբեջան հարաբերությունները բարձր մակարդակի են. Իլհամ Ալիև
Ադրբեջանում Վրաստանի վարչապետ Մամուկա Բախատաձեի այցը հաստատում է, որ Վրաստան-Ադրբեջան հարաբերությունները բարձր մակարդակի են: Ինչպես տեղեկացնում է Բաքվից Առաջին ալիքի լրագրողը, նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Մամուկա Բախտաձեի հետ հանդիպմանը:
Ինչպես նշել է Ալիևը, դարերի ընթացքում վրաց և ադրբեջանցի ժողովուրդներն ապրում են բարեկամական և բարիդրացիական մթնոլորտում:
«Այսօր երկու անկախ երկրների միջև հարաբերություններն ամրապնդված են հզոր հիմքով: Վրաստանը և Ադրբեջանը համատեղ կերպով իրականացնում են կարևոր նախագծեր: Տրանսպորտային ոլորտում մեր իրականացված նախագծերը շատ կարևոր են Եվրոպայի և Ասիայի մասշտաբով»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը:
Դրա հետ մեկտեղ, նրա խոսքով, առևտրի շրջանառության հարցով անհրաժեշտ են հավելյալ ջանքեր: