Վրաստանի վարչապետի այցը ԱՄՆ շատ կարևոր է. Ջոնաթան Քաթց

Շատ լավ է, որ Վրաստանի վարչապետը ժամանել է Վաշինգտոն, քանի որ կարևոր է ԱՄՆ-Վրաստան հարաբերությունների հետագա զարգացումը և ամրապնդումը,- Վրաստանի վարչապետի մամլո ծառայության տեղեկությամբ, այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի Գերմանիայի Մարշալի հիմնադրամի ղեկավար հետազոտող Ջոնաթան Քաթցը՝ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ հանդիպման ավարտից հետո:

Նրա գնահատմամբ, սերտ և ամուր կապերը երկու երկրների շահերում են:

«Անկասկած, ամուր դիվանագիտական հարաբերությունները, ինչպես նաև համագործակցությունն անվտանգության և էկոնոմիկայի ոլորտներում երկու երկրների շահերում է և շահավետ է: Այսպիսով, Վրաստանի վարչապետի այցը շատ կարևոր է: Բնական է, աշխատում ենք այն ուղղությամբ, թե ինչով կարելի է զարգացնել երկու երկրների միջև պոզիտիվ հարաբերությունը»,- հայտարարել է Ջոնաթան Քաթցը:

Վրաստանի վարչապետը ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության փորձագետներին հանդիպել է Վաշինգտոնում, American Enterprise Institute-ում: