Վրաստանի վարչապետը խոսքով դիմելու է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին
Վրաստանի վարչապետը խոսքով դիմելու է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն խոսքով դիմելու է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին:

Կառավարության ղեկավարի այցը Եվրոպայի խորհրդում նախատեսված է ապրիլի 9-10-ին:

Մամուկա Բախտաձեի հայտարարությամբ, նախատեսված են երկկողմ հանդիպումներ և այցի շրջանակներում, զրույցի թեման լինելու են բոլոր այն հրատապ հարցերը, որոնք ծառացած են Վրաստանի առջև:

«Այս տարի Եվրոպայի խորհուրդը նշում է հիմնադրման 70 ամյակը, իսկ Վրաստանը՝ Եվրոպայի խորհրդին անդամակցության 20-ամյա հոբելյանը: Այս կազմակերպությունը աննախադեպ օգնություն է ցուցաբերել մեր երկրին՝ զարգացման բոլոր փուլերում, այդ թվում մեր երկրի անվտանգության կայունացման տեսանկյունից»,- հայտարարել է վարչապետը: