Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հոկտեմբերի 5-ին պաշտոնական այցով մեկնելու է Մոլդովա,-ապագա այցի և երկկողմ համագործակցության մասին, Վրաստանի կառավարության ղեկավարը և Մոլդովայի վարչապետ Պավել Ֆիլիպը այսօր զրուցել են, ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 73-րդ նստաշրջանի շրջանակներում կայացած հանդիպմանը:
Վրաստանի վարչապետի մամուլի ծառայության լրատվությամբ, դրական է գնահատվել երկկողմ համագործակցության զարգացման դինամիկան:
«Հանդիպմանը նշվել է, որ Մոլդովա այցի շրջանակներում Վրաստանի վարչապետը մասնակցելու է ԳՈՒԱՄ-ի գագաթնաժողովին, որը ինչպես անդամ երկրների, այնպես էլ կազմակերպության գործընկերների հետ համագործակցությունը հզորացնելու համար կարևորագույն հարթակ է: Կողմերը ընդգծել են այս ձևաչափի էլ ավելի զարգացնելու համար համատեղ ջանքերի ակտիվացման կարևորությունը»,-նշված է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայության լրատվության մեջ:
Նրանց փոխանցմամբ, վարչապետերը նշել են, որ ինչպես Վրաստանը, այնպես էլ Մոլդովան Եվրամիության ասոցացված գործընկերներ են և համապատասխանաբար, միջազգային ասպարեզում պետք է գործեն համաձայնեցված:
Հեղինակ -
Edgar Barsegyan