Վրաստանի վարչապետը մի քանի մարզպետի պաշտոնանկ է արել
Վրաստանի վարչապետը մի քանի մարզպետի պաշտոնանկ է արել

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն մի քանի մարզպետի պաշտոնանկ է արել:

Պաշտոնը թողեցին Շիդա Քարթլիի մարզպետ Ակակի Մաճուտաձեն, Մցխեթա-Մթիանեթիի մարզպետ Լևան Զաուտաշվիլին, Սամեգրելո-Զեմո Սվանեթիի մարզպետ Լևան Շոնիան, Քվեմո Քարթլիի մարզպետ Գրիգոլ Նեմսաձեն և Սամցխե-Ջավախեթիի մարզպետ Կախա Սամխարաձեն։

Պաշտոնները պահպանում են Կախեթիի մարզպետ Իրակլի Քադագիշվիլին, Ռաճա-Լեչխումիի մարզպետ Արչիլ Ջափարիձեն և Գուրիայի մարզպետ Մերաբ Ճանուղվաձեն։

Սրա հետ մեկտեղ Իմերեթին ընթացիկ տարվա մարտից մարզպետ չունի։ Մարզպետի պարտականությունները կատարում էր Գրիգոլ Դալաքիշվլին։ Գիվի Ճիճինաձեն պաշտոնից հրաժարվել էր Վանի և Խոնի միջանկյալ ընտրություններին հաղթանակ կրելու ժամանակ։

Մամուկա Բախտաձեի տեղեկությամբ, այս տարածաշրջաններում, այնպես ինչպես Իմերեթիում, մոտ օրերին հանրությունը կներկայացնի նոր պետական հոգաբարձուների։