Վրաստանի վարչապետը Քութաիսիում ուսումնասիրել է Ակակի Ծերեթելիի համալսարանի նոր գրադարանը
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն Քութաիսիում ուսումնասիրել է Ակակի Ծերեթելիի համալսարանի նոր գրադարանը:
Գրադարանում ներդրված են արդի տեխնոլոգիաներ: Վերականգնվել են հին և նոր գրքերը:
Վարչապետը գրադարանում հանդիպել է ուսանողներին:
Մամուկա Բախտաձեի խոսքով, Քութաիսիում կառուցվելու է միջազգային չափանիշներին համապատասխան օլիմպիական լողավազան:
Համապատասխան հանձնարարությունը վարչապետը տվել է կրթության նախարարին:
Բախտաձեի խոսքով, քաղաքում չկա բարձր մակարդակի լողավազան, որ կհյուրընկալի միջազգային մրցաշարերը, համապատասխանաբար, նոր ենթակառուցվածքն անհրաժեշտ է: