Վրաստանի վարչապետը հարգել է Օգոստոսի պատերազմում զոհված հերոսների հիշատակը
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հարգել է Օգոստոսի պատերազմում զոհված հերոսների հիշատակը:
Կառավարության ղեկավարը, Վրաստանի իշխանության և բարեկամ երկրների բարձր մակարդակի ներկայացուցիչների հետ մեկտեղ, Մուխաթգվերդում, ծաղկեպսակ է դրել զոհերի հուշաձարձանին:
Վարչապետը Լեհաստանի, Լիտվայի Լատվիայի արտաքին գործերի նախարարներին և Ուկրաինայի փոխվարչապետին շնորհակալություն է հայտնել Վրաստանին աջակցելու համար, որի արտահայտումը Ռուսաստան-Վրաստան 2018 թվականի պատերազմի 10-ամյա տարելիցին նրանց այցն է Վրաստան:
«10 տարի առաջ Ռուսաստանը ևս մեկ ագրեսիա իրագործեց Վրաստանի, վրացական պետության նկատմամբ, զոհվեցին մեր քաղաքացիները: Ցանկանում եմ ցավակցություն հայտնել բոլոր վրաց ընտանիքներին, ով կորցրել է որդի, մայր, հայր, եղբայր, բարեկամ կամ ընկեր: Ցավոք, Վրաստանի տարածքի 20 տոկոսը դեռևս օկուպացված է և մեր քաղաքացիները չունեն իրենց ընտանիքներ վերադառնալու հնարավորություն: Դրան մեր պատասխանն է վրացական հզոր պետության շինարարություն, Վրաստանի կայուն ինտեգրում եվրոպական տարածք և հզոր հանրության, մրցունակ էկոնոմիկայի ձևավորում»,- հայտարարել է վարչապետը: