Վրաստանի վարչապետը հանդիպումներ կունենա Եվրոպական խորհրդի, Եվրահանձնաժողովի և Եվրախորհրդարանի նախագահների հետ, ինչը նրանց կողմից ասոցացված գործընկերության կարևոր ճանաչումն է. Վախտանգ Մախարոբլիշվիլի
Այսօր Վրաստանի վարչապետը ուկրաինացի և մոլդովացի գործընկերների հետ միասին հանդիպումներ կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Եվրահանձնաժողովի նախագահի և Եվրախորհրդարանի նախագահի հետ. «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովը տեղի կունենա երկու շաբաթից, հետևաբար, այցը չափազանց կարևոր դեր է խաղում, որպեսզի ասոցացված գործընկերները կիսեն իրենց առաջնահերթությունները Եվրամիության ղեկավարության հետ,- այս մասին հայտարարել է Բելգիայի թագավորությունում Վրաստանի դեսպան, Եվրամիությունում Վրաստանի ներկայացուցիչ Վախտանգ Մախարոբլիշվիլին։
Դեսպանի խոսքով, կխոսվի գագաթնաժողովի քաղաքական հռչակագրի բովանդակության, ինչպես նաև այն առաջնահերթությունների և ուղղությունների մասին, որոնք կարևոր են երեք երկրների համար Եվրամիության հետ համագործակցության խորացման առումով։
«Այն փաստը, որ ասոցացված գործընկերներին հանդիպում են Եվրամիության բոլոր երեք նախագահները՝ Եվրոպական խորհրդի, Եվրահանձնաժողովի և Եվրախորհրդարանի նախագահները, կարևոր ճանաչում է Եվրամիության ղեկավարության կողմից ասոցացված գործընկերության խորացման և հետագա համագործակցության հավակնությունների համատեքստում»,- հայտարարել է Վախտանգ Մախարոբլիշվիլին։