Վրաստանի վարչապետը հանդիպել է Թուրքմենստանի արտգործնախարարի հետ
Վրաստանի վարչապետը հանդիպել է Թուրքմենստանի արտգործնախարարի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Թուրքմենստանի նախարարների կաբինետի փոխնախագահ, արտաքին գործերի նախարար Ռաշիդ Մերեդովի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել է Վրաստանի և Թուրքմենստանի միջև առկա արդյունավետ համագործակցությունը։ Կողմերը նշել են քաղաքական գործընկերությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում, էներգետիկայի ոլորտում համագործակցության դրական դինամիկան, ինչպես նաև առևտրատնտեսական կապերի խորացման ներուժը։

Հատուկ ուշադրություն է դարձվել տրանսպորտային կապելիության և Միջին միջանցքի զարգացման կարևորությանը, ընդգծվել է Վրաստանի դերը այդ ուղղությամբ։ Հանդիպման ընթացքում շեշտվել է նաև Թուրքմենստանի ջանքերը Կենտրոնական Ասիայում խաղաղության խթանման հարցում և կայունության նշանակությունը երկրների տնտեսական զարգացման համար։

Վրաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարին՝ Վրաստանի տարածքային ամբողջականության և սուվերենության աջակցության համար։