Վրաստանի վարչապետը հանդիպել է Բելառուսի փոխվարչապետի հետ
Վրաստանի վարչապետը հանդիպել է Բելառուսի փոխվարչապետի հետ

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հանդիպել է Բելառուսի փոխվարչապետ Միխեիլ Ռուսին:

Կառավարության վարչակազմի լրատվությամբ, Միխեիլ Ռուսին Մամուկա Բախտաձեին շնորհավորել է նոր նախագահ ընտրելու կապակցությամբ:

Հանդիպմանը զրույցը վերաբերել է երկու երկրների միջև գոյություն ունեցող տնտեսական հարաբերություններին: Նշվել է, որ Վրաստանի և Բելառուսի երկկողմ հարաբերությունները տարեց տարի ամրապնդվում են:

Ընդգծվել է երկրների միջև աճած առևտրական շրջանառությունը: Նշվել է, որ աճել է ինչպես ներկրման, այնպես էլ արտահանման ցուցանիշը: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել վրացական շուկայում բելառուսական, իսկ Բելառուսում վրացական արտադրանքի նկատմամբ գոյություն ունեցող աճող հետաքրքրությունը:

Հանդիպմանը զրուցել են նաև համատեղ արտադրամասերի ստեղծման և այդ ուղղությամբ կառավարությունների աջակցության կարևորությունը: