Վրաստանի վարչապետը աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Վրաստանի վարչապետը աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ:

Վարչապետի մամուլի ծառայության լրատվությամբ, այցի առաջին հանդիպումը տեղի է ունենալու սեպտեմբերի 17-ին, Վաշինգտոնում, Սպիտակ Տանը: Վրաստանի վարչապետին հյուրընկալելու է ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդատու Ջոն Բոլտոնը:

Սեպտեմբերի 20-ին Մամուկա Բախտաձեն հանդիպելու է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ:

Այցի շրջանակներում տեղի է ունենալու բանակցություններ սենատորների հետ: Բախտաձեն հանդիպելու է նաև USAID-ի ղեկավար Մարկ Գրինին, OPIC-ի գործադիր տնօրեն Ռեյ ՈՒոշբերնին, համաշխարհային բանկի խմբի նախագահ Ջիմ Յոնգ Կիմին և միջազգային արժութային հիմնադրամի ղեկավար Կրիստին Լագարդին:

Այցի շրջանակներում նա սեպտեմբերի 27-ին դիմելու է ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 73-րդ նստաշրջանի գլխավոր բանավեճի մասնակիցներին:

 

 

Մամուկա Բախտաձեն հրավիրված է նաև ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի և նրա կնոջ կողմից կազմակերպվող ընդունելությանը: