Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն ցավակցել է Հունաստանում, հրդեհի հետևանքով զոհված մարդկանց ընտանիքներին
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն ցավակցել է Հունաստանում, հրդեհի հետևանքով զոհված մարդկանց ընտանիքներին

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն ցավակցել է Հունաստանում, հրդեհի հետևանքով զոհված մարդկանց ընտանիքներին:

«Ցավակցում եմ հույն ժողովրդին և Հունաստանի կառավարությանը, անտառային հրդեհի ժամանակ մահացած մարդկանց համար, մենք ցավակցում ենք նրանց ընտանիքներին»,- գրել է Մամուկա Բախտաձեն իր Twitter-ի էջում:

Հունաստանում մինչև այժմ պայքարում են հրդեհի դեմ:

Վերջին տվյալներով զոհերի թիվը գերազանցել է 60-ը, հարյուրավոր մարդիկ տուժել են: Աթենքում Վրաստանի դեսպանատունը անցել է աշխատանքի արտակարգ ռեժիմի: Վրաստանի քաղաքացիները դեսպանատան հետ կարող են կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ +306995779793: