Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Թուրքմենստանի նախարարների կաբինետի փոխնախագահ Նոկերգուլի Աթագուլիևի հետ։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Թուրքմենստանի նախարարների կաբինետի փոխնախագահ Նոկերգուլի Աթագուլիևի հետ։

Վրաստանի կառավարության տվյալներով՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Վրաստանի և Թուրքմենստանի միջև հարաբերությունները և ապագա համագործակցության հեռանկարները։

«Քննարկվել են երկրների միջև երկկողմ համագործակցության տարբեր ոլորտներ։ Նշվել է, որ վրաց-թուրքմենական համագործակցությունը բարձրացվել է որակապես նոր մակարդակի, և բարձր մակարդակի այցելությունները նպաստում են այդ հարաբերությունների հետագա ամրապնդմանը։ Քննարկվել են երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունները։ Ուշադրություն է դարձվել գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում համագործակցությանը։ Քննարկվել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։ Ընդգծվել է Թուրքմենստանի ջանքերը՝ Կենտրոնական Ասիայում խաղաղությունն ու կայունությունը ամրապնդելու համար։ Ընդգծվել է տարածաշրջանի կայուն զարգացման համար նման քաղաքականություն վարելու անհրաժեշտությունը», – ասվում է Վրաստանի կառավարության հայտարարության մեջ։