Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին այսօր Դավոսում ելույթ է ունենալու խոսքով
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին այսօր Դավոսում ելույթ է ունենալու խոսքով

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին այսօր Դավոսում ելույթ է ունենալու խոսքով:

Գիորգի Կվիրիկաշվիլին մասնակցելու է «Եվրասիա. Ռազմավարական հեռանկարներ» կոնֆերանսին:

Միջոցառմանը մասնակցելու են նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Ղազախստանի փոխվարչապետ Էրբոլատ Դոսաևը և VEON ընկերության ղեկավար Ժան-իվ Շարլին:

Գիորգի Կվիրիկաշվիլին միջոցառման շրջանակներում հանդիպելու է Իլհամ Ալիևի հետ, ինչպես նաև ծրագրված են հանդիպումներ խոշոր ներդրումային ընկերությունների ներկայացուցիչների հետ:

Վրաստանի պատվիրակության կազմում են ֆինանսների նախարար Մամուկա Բախտաձեն, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն և համաներդրումային հիմնադրամի ղեկավար Գիորգի Բաչիաշվիլին:

Դավոսի 48-րդ համաշխարհային տնտեսական համաժողովի մասնակիցներին այսօր խոսքով կդիմեն նաև Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին և Կանադայի վարչապետ Ջաստին Տրյուդոն: