Վրաստանի ուղղափառ եկեղեցին այսօր տոնում է տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի հարության հրաշափայլ տոնը (ֆոտոշարք)
Վրաստանի ուղղափառ եկեղեցին այսօր տոնում է տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի հարության հրաշափայլ տոնը (ֆոտոշարք)

Վրաստանի ուղղափառ եկեղեցին այսօր տոնում է տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի հարության հրաշափայլ տոնը:

Տոնի կապակցությամբ տոնական պատարագ է մատուցվել Վրաստանում գործող բոլոր ուղղափառ տաճարներում:

Համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլիա երկրորդը հարության տոնի պատարագը անց է կացրել Սուրբ Երրորդության տաճարում:

Տաճարում կարդացել են պատրիարքի հարության տոնի պատգամը:

Սուրբ Երրորդության տաճարում կառավարության անդամների հետ միասին պատարագին ներկա է գտնվել Վրաստանի վարչապետ, Գիորգի Կվիրիկաշվիլին: Պատարագին ներկա էին նաև խորհրդարանի անդամները, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները և Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:

Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարությունը մեծագույն քրիստոնեական տոնն է: Տոնը նախորդվում է հարության մեծ պահքով, որը տևում է 49 օր և ավարտվում է հարության տոնին:

Աստվածաշնչի փոխանցմամբ, տեր Հիսուս Քրիստոսը խաչվել է մարդկությանը փրկելու և մեղքերը քաղելու համար: Խաչելուց երրորդ օրը նա հարություն արեց: