Վրաստանի տասներրորդ գումարման խորհրդարանի առաջին նիստը կայանալու է ընթացիկ շաբաթ
Վրաստանի տասներրորդ գումարման խորհրդարանի առաջին նիստը կայանալու է ընթացիկ շաբաթ

Վրաստանի տասներրորդ գումարման խորհրդարանի առաջին նիստը կայանալու է ընթացիկ շաբաթ: Օրենսդրության համաձայն, առաջին նիստը պետք է նշանակի, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:

Օրենսդիր մարմնի առաջին նիստը պետք է անց կացվի կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընտրությունների արդյունքների ամփոփ արձանագրության հրապարակումից հետո, տասնօրյա ժամկետում: ԿԸՀ-ը հոկտեմբերի 31-ին կայացած խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները հրապարակել է դեկտեմբերի 3-ին և խորհրդարանական տեղերը վերաբաշխել է իննը քաղաքական կուսակցությունների վրա:

Ինչ վերաբերում է առաջին նիստի ընթացակարգային մասին, խորհրդարանը կսկսի աշխատել, եթե ԿԸՀ-ը ընտրված կհայտարարի խորհրդարանի լրիվ կազմի առնվազն երկու երրորդը: Նորընտիր խորհրդարանի առաջին նիստը կարող է բացվել, եթե դրան մասնակցի նորընտիր խորհրդարանի ամբողջ կազմի կեսից ավելին:

Կանոնակարգի համաձայն, նորընտիր խորհրդարանի առաջին նիստը կբացի Վրաստանի նախագահը: Նիստին մասնակցելու է նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը:

Առաջին նիստի բացումից հետո, նախագահը խոսք կփոխանցի խորհրդարանի տարիքով ավագ անդամին, որը նիստը կղեկավարի մինչև օրենսդիր մարմնի նախագահի ընտրությունը:

ԿԸՀ-ի ամփոփ արձանագրության համաձայն, տասներրորդ գումարման խորհրդարան է մտել իննը քաղաքական կուսակցություն, որոնցից ութը ընդդիմադիր կուսակցություններ են, մեկը՝ «Վրացական երազանքը»: Իշխանությունները խորհրդարանում կունենան 90 պատգամավոր, 60-ը պատգամավոր կունենա ընդդիմությունը: Այս պահին առկա տեղեկատվության համաձայն, ընդդիմադիր կուսակցությունները հրաժարվում են մտնել խորհրդարան և իրենց պահանջներն են ներկայացնում իշխանություններին: