Վրաստանի տասներորդ գումարման խորհրդարանում ընտրել են փոխխոսնակներին
Վրաստանի տասներորդ գումարման խորհրդարանում ընտրել են փոխխոսնակներին

Վրաստանի տասներորդ գումարման խորհրդարանում ընտրել են փոխխոսնակներին: Հարցի համար քվեարկել են այսօրվա նիստում:

Առաջին փոխխոսնակ է դարձել Գիա Վոլսկին, որին աջակցել է 85 պատգամավոր, ոչ մեկը դեմ չի եղել:

Տեղակալների պաշտոն են զբաղեցրել նաեւ Դավիթ Սերգեենկոն ու Կախա Կուճավան: Դավիթ Սերգեենկոյին աջակցել է 84 պատգամավոր, դեմ՝ ոչ մեկը: Կախա Կուճավային աջակցել է 86 պատգամավոր, դեմ՝ ոչ մեկը:

Խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն նիստին պարզաբանեց, որ խորհրդարանական ընդդիմությունն իրավունք ունի առաջադրելու նախագահի այլ տեղակալների թեկնածուների, ուստի պաշտոնները մնում են ժամանակավորապես թափուր:

«Ես կցանկանայի հասարակությանը բացատրել, որ խորհրդարանական ընդդիմությունն իրավունք ունի առաջադրելու նախագահի այլ տեղակալների թեկնածուների, ուստի այդ պաշտոնները դեռևս մնում են թափուր», – նշել է Թալակվաձեն:

Բացի այդ, ինչպես հայտնի է, մեծամասնության առաջնորդը կլինի Իրակլի Կոբախիձեն, իսկ «Վրացական երազանք» խմբակցության նախագահը՝ Մամուկա Մդինարաձեն: