Նոր գումարման խորհրդարանն անցկացնում է իր առաջին նիստը
Նոր գումարման խորհրդարանն անցկացնում է իր առաջին նիստը

10-րդ գումարման խորհրդարանը առաջին նիստն է անցկացնում: Նիստը մեկնարկել է ժամը 12:00-ին և այն բացել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ով այս րոպեներին խոսքով դիմում է օրենսդրական մարմնին:

10-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստին ներկա են դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները, այդ թվում, Գերմանիայի դեսպան Հուբերտ Քնիրշը և ԱՄՆ-ի դեսպան Քելլի Դեգնանը, ինչպես նաև կառավարության և Սուրբ Սինոդի անդամները:

Ըստ ընթացակարգի, այն բանից հետո, երբ նիստը կբացի նախագահը, նա խոսքը կտա խորհրդարանի ավագ անդամին, որը կնախագահի նիստը նախքան օրենսդիր մարմնի նախագահի ընտրությունը:

Ըստ ընթացակարգի, օրենսդիր մարմինը նախ ընտրում է խորհրդարանի նախագահին, նրա տեղակալներին և կոմիտեների նախագահներին:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած ամփոփիչ արձանագրության համաձայն, տասներորդ գումարման խորհրդարանում ընդգրկված են ինը քաղաքական կուսակցություններ: Իշխանությունը խորհրդարանում կունենա 90 պատգամավոր, մինչդեռ ընդդիմության 60 տեղերը բաշխվելու են հետևյալ կերպ. «Եվրոպական Վրաստան» – հինգ, «Ազգային շարժում-ուժը միասնության մեջ է»՝ 36, «Հայրենասերների դաշինք»՝ չորս, «Լեյբորիստական ​​կուսակցությունը» մեկ մանդատ, «Քաղաքացիներ – Ալեկո Էլիսաշվիլի»՝ երկու, «Գիորգի Վաշաձե – ռազմավարությունը՝ շինարար» – չորս, «Գիրչի» – չորս, «Լելո»՝ չորս: