Վրաստանի շրջակա միջավայրի ազգային գործակալությունը զգուշացնում է բնակչությանը բարձր ջերմաստիճանների հետ կապված ռիսկերի մասին
Վրաստանի շրջակա միջավայրի ազգային գործակալությունը զգուշացնում է բնակչությանը բարձր ջերմաստիճանների պատճառով սպասվող ռիսկերի մասին։
Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ Վրաստանում բարձր օդի ջերմաստիճանը կպահպանվի մինչև օգոստոսի 4-ը՝ որոշ վայրերում հասնելով 38-40 աստիճանի։
«Սպասվող բարձր ջերմաստիճանները նպաստում են ջերմային սթրեսի և անտառային հրդեհների ռիսկին (վտանգի մակարդակ՝ միջին)», – ասվում է շրջակա միջավայրի ազգային գործակալության հայտարարության մեջ։