Վրաստանի սահմանապահ ոստիկանությունը ձերբակալել է Ինտերպոլի կարմիր ծանուցագրով հետախուզվող մեկ անձի
Վրաստանի սահմանապահ ոստիկանությունը ձերբակալել է Ինտերպոլի կարմիր ծանուցագրով հետախուզվող մեկ անձի

Վրաստանի Ներքին գործերի նախարարության Սահմանային ոստիկանության աշխատակիցները Բաթումիում իրականացված օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ձերբակալել են Թուրքիայի Հանրապետության քաղաքացի Ա.Գ.-ին (ծնված 1974 թվականին), որը միջազգային մակարդակով հետախուզվում էր «կարմիր շրջաբերականի» միջոցով՝ Թուրքիայի իրավապահ մարմինների կողմից, հատկապես ծանր հանցագործության՝ դիտավորությամբ սպանության համար։ Այս մասին տեղեկացնում է Սահմանային ոստիկանությունը։

«Ա.Գ.-ն դեռևս 2021 թվականին Վրաստանի պետական սահմանը ապօրինի հատել էր մինչև նրա նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարվելը։ Դրա համար նա դատապարտվել է Վրաստանի քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածով։

Ներկայումս իրականացվում են նրա նկատմամբ օրենքով սահմանված արտահանձման ընթացակարգերը», – նշված է հաղորդագրության մեջ։