Վրաստանի ռեգբիի ազգային հավաքականի «ավագի» պարապմունքը մինչ Ռուսաստանի հետ հանդիպումը (տեսանյութ)

Վրաստանի ռեգբիի ազգային հավաքականը մինչ Ռուսաստանի հավաքականին հանդիպելը, «Կուբանի» մարզադաշտում անց է կացրել մարզանք:

Վրաց ռեգբիստները մրցակցին դիմակայելու են թարմացված կազմով:

Պարապմունքի ավարտից հետո, վաղվա հանդիպման մասին առաջին ալիքի հետ զրուցել են Գիորգի Նեմսաձեն, Լաշա Լոմիձեն և հավաքականի մարզիչ Լևան Մաիսաշվիլին:

«Բոլոր խաղացողները պատրաստ են, սպասում ենք հանդիպմանը և համոզված ենք, որ հանդիպումը կավարտենք հաղթանակով»,-ասել է Լաշա Լոմիձեն:

Հատկանշական է, որ Լաշա Լոմիձեն ավագի կարգավիճակում անց է կացնելու իր 80-րդ հանդիպումը:

«Պատրաստությամբ շատ գոհ եմ, ամեն ինչ լավ է անցել: Վերջին պարապմունքը լավ է անցել և պատրաստ ենք հանդիպման համար»,-ասել է Լաշա Լոմիձեն:

Իր հերթին Լևան Մաիսաշվիլին զրուցել է փոփոխությունների մասին:

«Փոփոխությունները տակտիկական են, ինչպես նաև պայմանավորված են մի քանի ռեգբիստի վնասվածքներով: Վաղվա հանդիպման համար լինելու ենք կենտրոնացված, պատրաստ ենք հանդիպումը անց կացնել բարձր մակարդակով»,-հայտարարել է Մաիսաշվիլին:

Ռեգբի Եվրոպայի առաջնության հերթական հանդիպումը Ռուսաստանի և Վրաստանի միջև կայանալու է վաղը, Թբիլիսիի ժամանակով ժամը 16:00-ին: