Վրաստանի ռեգբիի ազգային հավաքականը պատրաստվում է իր հերթական հանդիպման համար (ֆոտոշարք)
Վրաստանի ռեգբիի ազգային հավաքականը պատրաստվում է իր հերթական հանդիպման համար (ֆոտոշարք)

Վրաստանի ռեգբիի ազգային հավաքականը պատրաստվում է Եվրոպայի 2018 թվականի առաջնության հերթական հանդիպման համար: Միլտոն Հեյգի ղեկավարած թիմը, մարտի 3-ին Միխեիլ Մեսխիի անվան մարզադաշտում, հյուրընկալելու է Իսպանիային: Այսօր վրաց ռեգբիստները վարժվել են Շևարդենի մարզադաշտում: Իսպանիայի հետ հանդիպումից հետո, Վրաստանի ազգային հավաքականը մեկնելու է Կրասնոդար, որտեղ մարտի 10-ին հանդիպելու է Ռուսաստանի ընտրանու հետ: Ռեգբիի Եվրոպայի առաջնության շրջանակներում Վրաստանի հավաքականը իր վերջին հանդիպումը անց է կացնելու մարտի 17-ին, Դինամո մարզադաշտում՝ Ռումինիայի հետ: