Վրաստանի ռեգբիի ազգային հավաքականը 29:9 հաշվով պարտության է մատնել Ռուսաստանի ազգային հավաքականին
Վրաստանի ռեգբիի ազգային հավաքականը 29:9 հաշվով պարտության է մատնել Ռուսաստանի ազգային հավաքականին

Վրաստանի ռեգբիի ազգային հավաքականը, ռեգբի Եվրոպայի առաջնության 4-րդ տուրի հանդիպմանը 29:9 հաշվով պարտության է մատնել Ռուսաստանի ազգային հավաքականին:

Վրաց ռեգբիստները հաղթանակ են ձեռք բերել լարված պայքարում:

Հանդիպման սկիզբը սկսվել էր տանտերերի առավելությամբ, վրաց ռեգբիստները ռուսներին հնարավորություն էին տալիս ամրապնդվել իրենց իսկ տուգանայինի մոտակայքում:

Առաջին խաղակեցին Ռուսաստանի հավաքականը կատարեց երեք տուգանային հարված և վաստակեց 9 միավոր, որին մեր մարզիկների պատասխանեցին լելոյով և հանդիպման առաջին խաղակեսը ավարտվեց 7:9 հաշվով հօգուտ տանտերերի:

Երկրորդ խաղակեսը ընթացավ փոփոխված սցենարով: Երկրորդ խաղակեսի հենց սկզբին, Սոսո Մաթիաշվիլին փայլուն կատարեց տուգանայինը և հաշիվը դարձրեց 10:9:

67-րդ րոպեին Վրաստանի հավաքականը դրեց իր երկրորդ լելոն, իսկ 73-րդ րոպեին երրորդը:

Հանդիպման ավարտին վրաց ռեգբիստներին հաջողվեց լելոյով վերջակետ դնել հանդիպմանը և գրանցել 29:9 հաշիվը: