Վրաստանի փաստաբանների միությունը այսօր ընտրելու է նոր նախագահի
Վրաստանի փաստաբանների միությունը այսօր ընտրելու է նոր նախագահի

Սպորտի պալատում  ընթանում է Վրաստանի փաստաբանների միության նախագահի ընտրությունների երկրորդ փուլի համար գրանցման գործընթացը: Քվեարկությունը սկսվելու է ժամը 15:00-ին: Ընտրությունների արդյունքները հավանաբար կհրապարակվեն օրվա վերջին:

Նշենք, որ ընտրությունների երկրորդ փուլում գրանցված են Լևան Ջանաշիան և Դավիթ Ասաթիանին, սակայն Ջանաշիան հրաժարվել է մասնակցել ընտրություններին, քանզի նա բողոքարկել է դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ընտրությունների առաջին փուլի գրանցված արդյունքը:

«Ընտրությունները կեղծվել են և ես հայց եմ ներկայացրել դատարան: Պահանջում են չեղյալ հայտարարել ընտրությունների արդյունքները: Նիստը անց է կացվելու 2018 թվականի մարտի 6-ին: Սպասելու են դատարանի որոշմանը»,- հայտարարել է Ջանաշիան:

Նշենք, որ Վրաստանի փաստաբանների միության նախագահի ընտրությունների առաջին փուլում  Դավիթ Ասաթիանին հավաքել էր  1129 ձայն, իսկ  Լևան Ջանաշիան 635 ձայն: